Վերջնաժամկետ՝
27 ապրիլ 2025
Կատեգորիա՝
Ծրագիր
Ֆասթ Բանկ ՓԲԸ

Հիմնական պարտականություններ
Ֆինանսաբանկային ոլորտում աշխատանք գտնելն առանց աշխատանքային փորձի հնարավոր է։
Ֆասթ Բանկը մեկնարկում է Fast Start նախաորակավորման անվճար ծրագիր՝ ֆինանսական խորհրդատուների համար, որը Երևանի և ՀՀ մարզերի երիտասարդներին հնարավորություն է ընձեռում․
ստանալ պրակտիկ գիտելիքներ ՀՀ բանկային համակարգի մասին,
ձեռք բերել ֆինանսական ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ հմտություններ,
- տիրապետել ֆինանսական խորհրդատուի աշխատանքի նրբություններին,
սահուն մուտք գործել աշխատաշուկա և սկսել կարիերային ուղին:
Պահանջվող որակավորումները
Ծրագրին կարող են դիմել՝
- ավարտական կուրսերի ուսանողները կամ նորավարտ անձինք
- ծրագրի ավարտից հետո կտրամադրվի մասնակցության հավաստագիր և լավագույն արդյունք գրանցած մասնակիցներին կտրվի պրակտիկայի և աշխատանքի հնարավորություն բանկի երևանյան և մարզային գրասենյակներում
Այլ տեղեկատվություն
Ծրագրի անցկացման ժամկետները ` 14-21 մայիս 2025թ:
Դիմելու գործընթացը՝ ինքնակենսագրականը հարկավոր է ուղարկել հետևյալ հղումով՝ Fast Bank CJSC - FAST START Նախաորակավորման ծրագիր հատուկ ուսանողների համար