ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում բացվեց Յուրի Գաբրիելյանի անվան լսարան ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում վերանորոգվել և կահավորվել է լսարան, որը վերանվանվել է Գերմանական բանասիրության ամբիոնի նախկին վարիչ, պրոֆեսոր Յուրի Գաբրիելյանի անունով։ Նախաձեռնությունն իրագործվել է նրա որդիների աջակցությամբ՝ դառնալով կարևոր ներդրում ֆակուլտետի ակադեմիական միջավայրի զարգացման և արժանավորների հիշատակն անմահացնելու գործում։
Համակարգչային գիտության և կիրառական մաթեմատիկայի արդի խնդիրները՝ հանրապետական գիտաժողովի քննարկման տիրույթում ԵՊՀ-ում անցկացվում է Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի և «YSU-Krisp AI Lab»-ի նախաձեռնությամբ կազմակերպված «Համակարգչային գիտության և կիրառական մաթեմատիկայի արդի խնդիրներ-2025» խորագրով եռօրյա գիտաժողովը։ Այս գիտական միջոցառման նպատակն է համախմբել համակարգչային գիտության և կիրառական մաթեմատիկայի ոլորտներում աշխատող գիտնականներին, ինչպես նաև ստեղծել հարթակ գիտական նոր արդյունքները ներկայացնելու, մտքեր փոխանակելու և գործակցային կապեր հաստատելու համար:
Կայացավ թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ապարտեիդի հարյուր տարի. Թուրքիայի Հանրապետության պատմություն» գրքի շնորհանդեսը ԵՊՀ-ում տեղի ունեցավ Կալիֆոռնիայի համալսարանի «Խոստում» հայկական ինստիտուտի Հայոց ցեղասպանության հետազոտական ծրագրի հիմնադիր, թուրք պատմաբան, պրոֆեսոր Թաներ Աքչամի «Ապարտեիդի հարյուր տարի. Թուրքիայի Հանրապետության պատմություն» գրքի շնորհանդեսը: Նա ներկայացրեց թուրքական իշխանության քայլերը որպես ցեղային խտրականություն դիտարկելու իր փաստարկները:
ԵՊՀ հումանիտար գիտությունների ինստիտուտի տարեկան գիտաժողովը՝ նախորդ տարվա ձեռքբերումների ամփոփում Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ ԵՊՀ հումանիտար գիտությունների ինստիտուտի 2024 թվականի տարեկան հաշվետու գիտաժողովը: Ինստիտուտի ստորաբաժանումների ղեկավարները գիտաժողովի շրջանակում ներկայացրին տարվա ընթացքում կատարված գիտահետազոտական աշխատանքների ամփոփիչ հաշվետվությունները, իսկ ուսումնասիրված առավել հետաքրքիր թեմաների շուրջ զեկուցումներով հանդես եկան մի շարք աշխատակիցներ:
Թաղանթների կիրառման նոր ուղիները. պրոֆեսոր Վոյցեխ Կույավսկու դասախոսությունը ԵՊՀ-ում Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում հյուրընկալվել էր Թորունի Ն. Կոպեռնիկոսի անվան համալսարանի (Լեհաստան) ֆիզիկական քիմիայի և պոլիմերների ֆիզիկական քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վոյցեխ Կույավսկին։ Պրոֆեսորը հանդես եկավ «Անդրադարձ թաղանթային բաժանման մեթոդներին» թեմայով դասախոսությամբ՝ ներկայացնելով թաղանթների պատրաստման տեխնոլոգիաների և դրանց կիրառման ոլորտներում ունեցած իր փորձը։
ԵՊՀ-ն՝ ի նպաստ շարունակական մասնագիտական զարգացման․ ինժեներ-երկրաբանները կկատարելագործեն հմտությունները Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «Ինժեներային երկրաբանություն» շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) դասընթացը, որը հաստատվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից։ Ծրագրի շրջանակում մասնակիցները հանդիպում ունեցան կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ՇՄԶ գործընթացի օրենսդրական կարգավորման մանրամասները, ինչպես նաև իրենց հուզող մասնագիտական հարցերը։
ԵՊՀ-ի և Բուրգունդիայի համալսարանի համագործակցության շրջանակում ուսումնասիրվում են բնակչության կողմից չօգտագործվող եթերայուղատու բուսատեսակների արժեքավոր հատկությունները Հայաստանում զգալի տարածքներ են զբաղեցնում կիսաանապատները, տափաստանները, տափաստանային թփուտները, որոնց ֆլորան եթերայուղատու բույսերի արժեքավոր աղբյուր է։ Այս մասին նշում է ԵՊՀ բուսաբանության և սնկաբանության ամբիոնի դոցենտ, կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող Նարինե Զաքարյանն ու հավելում, որ եթերայուղատու բույսերը կազմում են Հայաստանի ֆլորայի 9 տոկոսը: Նա ներկայում իր գիտական խմբի հետ ուսումնասիրում է ՀՀ բնակչության կողմից չօգտագործվող բուսատեսակների տնտեսական նշանակությունը՝ բացահայտելով դրանց հակասնկային, հակաբորբոքային, հակատարիքային և այլ արժեքավոր հատկությունները։
ԵՊՀ-ում դասախոսությամբ հանդես եկավ ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ԵՊՀ-ում հյուրընկալվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը՝ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանի ուղեկցությամբ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը հանդես եկավ դասախոսությամբ՝ ներկայացնելով ԵԽ-ի դերը, նպատակը, միաժամանակ խոսելով մարդու իրավունքներից ու ժողովրդավարության կարևորությունից:
ԵՊՀ-ում անցկացվեց էկոկրթական միջոցառում՝ նվիրված Երկրի օրվան ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համատեղ նախաձեռնությամբ համալսարանում անցկացվեց էկոլոգիական ու կրթական բնույթի միջոցառում, որի նպատակն էր բարձրացնել իրազեկվածության մակարդակը շրջակա միջավայրի պահպանության մասին և ներգրավել երիտասարդներին բնապահպանական նախաձեռնություններում։
Ուսանողների ակադեմիական ներգրավվածությունը՝ ի նպաստ կրթական գործընթացի բարելավման Երբ խոսում ենք բարձրագույն կրթության որակի և արդյունավետության մասին, պետք է նկատի ունենալ, որ այդ հարցում առանցքային դերակատարում ունի նաև ուսանողի ներգրավվածության աստիճանը։ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դոցենտ Լուսինե Ստեփանյանը կատարում է ուսումնասիրություն, որը նպատակ ունի բացահայտելու ուսանողների ակադեմիական ներգրավվածությունն ու բարեկեցությունը պայմանավորող միջավայրային և անձնային հիմնական գործոնները։ Այս ուսումնասիրությունն արժեքավոր հիմք կարող է դառնալ ուսանողակենտրոն կրթական մոդելների մշակման համար՝ նպաստելով երիտասարդների անձնային և մասնագիտական զարգացմանը։