ԵՊՀ-ում կայացավ «Հոգեբանական վերնիսաժ» գիտագործնական միջոցառումը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի ունեցավ «Հոգեբանական վերնիսաժ» գիտագործնական միջոցառումը, որը կազմակերպվել էր ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի և «Հայաստանի հոգեբանների միություն» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ։ Ամեն տարի գարնանը կազմակերպվող միջոցառման նպատակն է փորձի փոխանակման, համագործակցության և նոր նախաձեռնությունների շուրջ միավորել հոգեբանության ոլորտի մասնագետներին, ուսանողներին և հոգեբանական կենտրոնների ներկայացուցիչներին։ Այն հնարավորություն է տալիս հոգեբանության ոլորտում թե՛ սկսնակ, թե՛ փորձառու մասնագետներին հանդես գալու իրենց ծրագրերով և գործունեությամբ, իսկ ուսանողներին՝ գտնելու մասնագիտության հեռանկարները։
Հայկական խաղողի կեղևները՝ սննդի անվտանգ փաթեթավորման հումք Արհեստական pH ինդիկատորները, որոնք ապրանքի փաթեթավորման ներքին կամ արտաքին հատվածում տեղադրված թաղանթներն են, ունեն թունայնություն, ինչը սահմանափակում է դրանց կիրառությունը սննդի փաթեթավորման մեջ։ ԵՊՀ երիտասարդ գիտաշխատող Հայկ Պետրոսյանն իր գիտական խմբի հետ ուսումնասիրում է խաղողի մի շարք տեսակների կեղևներից բնական pH ինդիկատորների ստացման գործընթացը: Նա նշում է, որ հնարավոր է օգտագործել, օրինակ, գինու արտադրությունից մնացած խաղողի թափոնները՝ նվազեցնելով նաև հումքի ծախսերն ու նպաստելով տեղական վերամշակման զարգացմանը։
Ներկայացվեցին Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի գիտամեթոդական կարողությունները ԵՊՀ-ում կայացավ Ֆարմացիայի ինստիտուտի դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի հնարավորությունների ներկայացման աշխատաժողովը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց կենտրոնի վերլուծական փորձարկման լաբորատորիայի գիտամեթոդական կարողություններին, նյութատեխնիկական հագեցվածությանը և առաջարկվող ծառայություններին:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը՝ հայ-ղազախական գիտակրթական և մշակութային կապերի զարգացման հարթակ ԵՊՀ այցելեցին Հայաստանում անցկացվող «Ղազախստանի մշակույթի օրեր» ծրագրի ղազախ մասնակիցները, որոնց ուղեկցում էր ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը։ Ղազախական մշակույթի ճանաչված գործիչները, հանդիպելով համալսարանի ներկայացուցիչների հետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Աբայի անվան ղազախերենի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնին նվիրեցին ղազախերեն և ռուսերեն հրատարակված բազմաթիվ արժեքավոր գրքեր: Դեսպան Բոլատ Իմանբաևը և ղազախ հյուրերը ընդգծեցին ԵՊՀ-ի բացառիկ դերը հայ-ղազախական ոչ միայն գիտակրթական, այլև մշակութային ու հումանիտար ուղղություններով համագործակցության ամրապնդման գործում:
Պատերազմներ, տեղահանում և մարդու իրավունքներ․ միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի, Մարդու իրավունքների գլոբալ կամպուսի (Global Campus of Human Rights), Մաաստրիխտի համալսարանի (Նիդեռլանդներ) և «Right Livelihood» կազմակերպության համագործակցության շրջանակում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ նվիրված պատերազմների, զինված հակամարտությունների և հարկադիր տեղահանության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանությանը։
Հայ-ղազախական գիտակրթական կապերի ընդլայնում. ԵՊՀ-ում կնքվեց հուշագիր Երևանի պետական համալսարանը և Սեմեյի Շաքարիմ համալսարանը (Ղազախստան) նոր էջ են բացում հայ-ղազախական ակադեմիական հարաբերություններում։ Երկու բուհերի ներկայացուցիչների ստորագրած համագործակցության հուշագիրը բարձրագույն կրթության, գիտական հետազոտությունների և նորարարությունների ոլորտներում նախատեսում է լայնածավալ միջազգային գործընկերություն։
ՀՀԻ-ն ամփոփեց վերջին մեկ տարվա գիտական գործունեությունը ԵՊՀ-ում կայացավ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) ամփոփիչ գիտաժողովը, որի ժամանակ ներկայացվեց ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների վերջին մեկ տարում իրականացրած գիտական գործունեությունը:
ԵՊՀ-ում հյուրընկալվեց միջազգային ճանաչում ունեցող քաղաքագետ Ժիլ Կեպելը ԵՊՀ այցելեց ֆրանսիացի քաղաքագետ, արաբագետ, Միջին Արևելքի և ժամանակակից իսլամի մասնագետ Ժիլ Կեպելը։ ԵՊՀ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթական և գիտական համագործակցության հեռանկարները, ժամանակակից աշխարհում կրոնի, քաղաքականության և մշակույթի փոխազդեցության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
«Մեկ առողջություն»․ մարդուն, կենդանիներին և բնությանը միավորող գիտական մոտեցում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը, շարունակելով գիտական համագործակցությունների ընդլայնման քաղաքականությունը, հյուրընկալեց կենսաբանական գիտությունների դոկտոր, Գ․ Էլիավայի անվան բակտերիոֆագերի, մանրէաբանության և վիրուսաբանության ինստիտուտի (Վրաստան) պրոֆեսոր Մարինա Թեդիաշվիլիին։ ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Հովիկ Փանոսյանի հրավերով համալսարան այցելած պրոֆեսորը հանդես եկավ ««Մեկ առողջություն» հայեցակարգում Էլիավայի ինստիտուտի փորձառությունը» թեմայով դասախոսությամբ, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց ուսանողների, դասախոսների և հետազոտողների շրջանում։
Գիտությունը՝ նպատակների իրագործման ճանապարհ․ Տաթևիկ Սարուխանյանի գիտական ուղին ֆիզիկայի աշխարհում Աշխատանքում՝ համբերատար, իսկ կյանքում՝ նպատակասլաց․ երիտասարդ ֆիզիկոս Տաթևիկ Սարուխանյանը ֆիզիկայի աշխարհում իր յուրօրինակ տեղն է գտել՝ ոչ միայն կատարելով գիտական հետազոտություններ, այլև ղեկավարելով թիմային աշխատանք, մասնակցելով նորարարական ծրագրերի և բացահայտելով ֆիզիկական երևույթների կիրառելիությունը ժամանակակից տեխնոլոգիաներում։