Վերջնաժամկետ՝
15 մայիս 2024
Կատեգորիա՝
Աշխատանք
«ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ

Հիմնական պարտականություններ
«Նորագույն նյութեր և միկրոսարքեր» լաբորատորիայի գործունեության հիմնական ուղղություններն են՝
կոմպոզիցիոն նյութերի սինթեզման տեխնոլոգիայի մշակում,
պինդմարմնային նյութերի ֆիզիկա, նյութերի էլեկտրաֆիզիկական հատկությունների ուսումնասիրություն,
պինդմարմնային նյութերում ընթացող էլեկտրաֆիզիկական գործընթացների մոդելավորում,
միկրո և նանոէլեկտրոնային սարքերի ստացման տեխնոլոգիայի մշակում։
Նախաձեռնել, իրականացնել գիտափորձեր և մասնակցել ընթացիկ այլ գիտափորձերի
Գրանցել փորձերի ընթացքը և արդյունքները
Գրել լաբորատոր հաշվետվություններ, հոդվածներ, ձեռնարկներ և դրամաշնորհներ
Հաստիքից բխող այլ գործառույթներ
Պահանջվող որակավորումները
- Առնվազն՝ տեխնիկական/քիմիական/ֆիզ.-մաթ. /նյութագիտություն միկրոէլեկտրոնիկա/ գիտությունների թեկնածու (կամ պատրաստվում է առաջիկա երկու տարում պաշտպանել)
- Պատասխանատվության բարձր մակարդակ, ինքնուրույն և որպես խմբի անդամ աշխատելու ունակություն
- Ստացված արդյունքների մշակման և դրանք զեկույցների ու սեմինարների ժամանակ և գիտական հրապարակումներում հայերենով, ռուսերենով և անգլերենով ներկայացնելու ունակություն