«Ժամանակակից քրեական դատավարությունը. արդի հիմնախնդիրները և զարգացման միտումները» խորագրով գիտագործնական համաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճ
Ս.թ. մայիսի 23-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում Իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ տեղի կունենա «Ժամանակակից քրեական դատավարությունը. արդի հիմնախնդիրները և զարգացման միտումները» խորագրով գիտագործնական համաժողով:
Զեկույցներով հանդես կգան Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի և ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտի պրոֆեսորներ։
Գիտագործնական համաժողովին զեկույցներով հանդես կգան ՀՀ Վճռաբեկ դատարանի, ՀՀ Գլխավոր դատախազության, ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ: