Ամառային դպրոց ԵՊՀ-ում Ս.թ. ապրիլի 23-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի և Ավստրիայի մի քանի համալսարաների հետ համատեղ իրականացվող «APPEAR» ծրագրի շրջանակում կանցկացվի ամառային դպրոց։
«Աշխարհագրական և քարտեզագրական մեթոդների կիրառությունը ռազմական աշխարհագրության մեջ» խորագրով կրթական-հետազոտական ծրագիր Ս․թ․ մայիսի 2-4-ը՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում կանցկացվի «Աշխարհագրական և քարտեզագրական մեթոդների կիրառությունը ռազմական աշխարհագրության մեջ» խորագրով կրթական-հետազոտական ծրագիրը:
«Սոցիալական աշխատողի շահառուների ներգրավումը» խորագրով դասախոսություն ԵՊՀ-ում Ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում (315) սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Սոցիալական աշխատողի շահառուների ներգրավումը» խորագրով դասախոսություն:
Հաշվետու գիտաժողով-2025 Ս․թ․ մայիսի 8-ին, 12-ին, 13-ին և 14-ին՝ ժամը 10։00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կանցկացվի «Հաշվետու գիտաժողով-2025» գիտական միջոցառումը, որի հիմնական նպատակն է ամփոփել ԵՊՀ գիտական ստորաբաժանումների գործունեությունը, հնարավորություն ընձեռել ոլորտի առաջատար գիտնականներին և հետազոտողներին ներկայացնելու իրենց գիտական հետազոտությունների արդյունքները, գործունեության ուղղություններն ու տեսլականը:
ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Նիլակշի Սահա Սինհայի հետ հանդիպում ԵՊՀ-ում Ս.թ. մայիսի 8-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Պալեանների անվան դահլիճում տեղի կունենա հանդիպում ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Նիլակշի Սահա Սինհայի հետ:
ԵՊՀ-ում կանցկացվի «Հոդվածագրության դպրոց-3» ծրագիրը Ս․թ․ մայիսի 12-23-ը ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնի կոնֆերանս դահլիճում Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) նախաձեռնությամբ կանցկացվի «Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
ԵՊՀ շրջանավարտների ֆորում Ս.թ. մայիսի 15-ին և 16-ին Երևանի պետական համալսարանում առաջին անգամ տեղի կունենա ԵՊՀ շրջանավարտների ֆորում, որի նպատակն է ԵՊՀ տարբեր տարիների շրջանավարտների համար ստեղծել հաղորդակցման և համագործակցության հարթակ՝ հնարավորություն ընձեռելով նրանց ներկայացնելու իրենց մասնագիտական փորձն ու ձեռքբերումները, քննարկելու արդիական խնդիրներ, անդրադառնալու Հայաստանի, տարածաշրջանի և համաշխարհային մակարդակով տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին ու մարտահրավերներին:
«Ժամանակակից քրեական դատավարությունը. արդի հիմնախնդիրները և զարգացման միտումները» խորագրով գիտագործնական համաժողով ԵՊՀ-ում Ս.թ. մայիսի 23-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում Իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ տեղի կունենա «Ժամանակակից քրեական դատավարությունը. արդի հիմնախնդիրները և զարգացման միտումները» խորագրով գիտագործնական համաժողով:
ԵՊՀ ՈՒԳԸ ընդլայնված նիստ Ս․թ․ հունիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կկայանա ԵՊՀ ՈՒԳԸ ընդլայնված նիստը:
«Պետությունների կողմից հովանավորվող պատմություններ և պատմագրական իշխանություն» խորագրով միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. հունիսի 12-13-ը՝ ժամը 9:30-18:00-ն, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի նախաձեռնությամբ տեղի կունենա միջազգային երկօրյա գիտաժողով «Պետությունների կողմից հովանավորվող պատմություններ և պատմագրական իշխանություն» խորագրով: